Վենեսուելայի իշխանությունները պաշտոնական նամակ են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ ԱՄՆ-ի դեմ միջոցառումներ ընդունելու խնդրանքով: Այս մասին հայտնում է Telesur-ը:
Վենեսուելայի գործողությունները պատասխանն են ավելի վաղ հայտնված տեղեկությանն առ այն, որ ԱՄՆ-ը հրաժարվել է այցագրեր տրամադրել ՄԱԿ-ում վենեսուելական պատվիրակությանը, ինչի հետևանքով պատվիրակությունը չի կարողացել մասնակցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի աշխատանքին:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իր բողոքն է արտահայտել ամերիկյան իշխանությունների գործողությունների դեմ:
Ավելի ուշ ԱՄՆ Պետդեպը հերքել է այցագրերի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկությունը:









































