Աշխարհի երրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում 3:0 (6:4, 6:3, 7:6) հաշվով առավելության հասավ Գայել Մոնֆիլսի նկատմամբ և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի այս մրցաշրջանում անպարտելի սերբ Նովակ Ջոկովիչի հետ:
Հիշեցնենք, որ Ֆեդերերն ու Ջոկովիչը միմյանց հանդիպել են 22 անգամ և ընդհանուր հաշվը 13:9 է՝ հօգուտ շվեյցարացու: Սակայն վերջին երեք հանդիպումներում հաղթել է Նովակը, ով Ռոջերին հաղթելու դեպքու իր ռեկորդային անպարտելի սերիան կհասցնի 44-ի:







































