Նոր iPhone 5S-ի կաղապարի տակ բավականին շատ սոսինձ կա, որի միջոցով ամրանում է մարտկոցը: Մասնագետները նշում են, որ դա կարող է բարդացնել այն փոխարինելու խնդիրը: Մարտկոցի տարողունակությունը մեծացել է՝ 1440-ից հասնելով 1560 ամպեր/ժամի:
Բացի այդ, մասնագետները կասկած են հայտնել, որ շափյուղյա ապակին, որով պատած է Home սեղմակը, կկարողանա հուսալիորեն պաշտպանել Touch ID գերզգայուն էկրանը մատնահետքերից:
Մասնագետները iPhone 5S-ի ներսում նաև չեն կարողացել գտնել M7 պրոցեսորը, որը պետք է հաշվեր սմարթֆոնի հաղորդիչների ցուցանիշները: «Այն, ամենայն հավանականությամբ, բաղադրիչ տարրերի շարժման ուղղությամբ կենտրոնացված համակցություն է, և ոչ թե առանձին չիփ»,- գրել են iFixit կայքի մասնագետները:








































