2001-ին Արմին Մայվեսը սպանել և կերել է Բրենդ Բրանդեսին:
Դատի ժամանակ Մայվեսը հայտարարել է, որ իր միայնակ մանկությունը պատճառ է դարձել թվացյալ եղբոր՝ Ֆրենկիի ի հայտ գալու համար: Մարդակերի խոսքերով՝ Բրանդեսին ուտելն ընդամենը «սենտիմենտալության դրսևորում» էր: Դա նրա «կրտսեր եղբոր» ցանկությունն էր, իսկ իր մոտ երբևիցե նման ցանկություն չի առաջացել: Նա ուղղակի ցանկանում էր, որ «որևէ մեկը դառնա նրա մասնիկը»:
Այս պատմության մեջ ամենասարսափելին այն է, որ Բրանդեսն ինքնակամ է համաձայնել, որ Մայվեսը սպանի, ապա ուտի իրեն:
Մայվեսը հայտարարությունը տեղադրել է cannibal Café թերթում: Նա ցանկանում էր գտնել մեկին, ով կդառնար իր մանկության «երազանքի» զոհը, և Բրանդեսն էլ համաձայնել է: Մայվեսը դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Այժմ, սակայն, մարդակերը հանդես է գալիս ի պաշտպանություն շրջակա միջավայրի: Նա նաև այլևս միս չի ուտում՝ բուսակեր է դարձել: Իսկ 2007-ին բանտում Կանաչների կուսակցության առաջնորդ է ընտրվել:
Այս մասին հաղորդում է Realfacts.ru-ն:











































