«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Հուսով եմ` Ռունիին կհաջողվի մեկ-երկու գոլ խփել նաև «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում: Նա շատ է աշխատում ու հիանալի մարզավիճակում է:
Եվրոպական ցանկացած խոշոր քաղաքի կենտրոնական դերբիից առաջ միշտ էլ հուզմունք կա: Այս խաղը, իհարկե, շատ կարևոր է, բայց առաջնահերթորեն մեզ հետաքրքրում է մրցաշարային աղյուսակում մեր դիրքը:
Փորձելու ենք առաջիկա խաղում երեք միավոր վաստակենք», – ասել է Մոյեսը:







































