Monday, 29 04 2024
10:15
ԱՄՆ նախագահի թեկնածուն ձերբակալվել է
Ալիևին կտեսնե՞նք Հաագայում. Հռոմի ստատուտը հզոր զենք է ՀՀ ձեռքին
09:45
Պորտուգալիան հրաժարվում է նախկին գաղութներին փոխհատուցում վճարել
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Վրաստանում ձերբակալվել է նախկին պետնախարարը
Պետք է զգոն լինել․ Բաքուն առանց գին վճարելու ՌԴ-ի միջոցով Հայաստանի վրա ճնշում կգործադրի
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Ադրբեջանը նպատակ ունի ազդել Հայաստանում ներքաղաքական զարգացումների վրա. քաոսային վիճակ է ստեղծում
Հրդեհ է բռնկվել տան տանիքում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Բերքաբերի մոտ տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ
«Անայլընտրանքության» ծանր հետեւանքը
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց

Հայերի հաջողությունը Ֆրանսիայում և ռուսահայերի մանթրաշը Մակրոնից

Հունիսի 18-ին Ֆրանսիայում կայացած խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով խորհրդարան է անցել երեք հայազգի թեկնածու՝ Ժակ Մարիլոսյանը, Դանիել Կազարյանը, Գիյոմ Կասբարյանը: Երեքն էլ նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» կուսակցությունից են:

Նման հաջողություն մեր հայրենակիցները չեն ունեցել Հինգերորդ հանրապետության ամբողջ ընթացքում: Ընդ որում, շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ներկայացնում են Մակրոնի կուսակցությունը, այլ խոսքով՝ ֆրանսիական քաղաքականության այսօրվա լոկոմոտիվը, որն ասոցացվում է միասնական Եվրոպայի և բարեփոխումների գաղափարի հետ:

Ֆրանսիայի նորընտիր հայազգի պատգամավորները, բնականաբար, առաջին հերթին այդ երկրի պետական-քաղաքական գործիչներ են և պետք է առաջնորդվեն հենց այդ օրակարգով: Մյուս կողմից՝ նրանց հաջողությունը կարող է նպաստել փոփոխություններին Սփյուռքում և Սփյուռքի տարբեր հատվածների նկատմամբ մեր վերաբերմունքին:

Մեր հայրենակիցները հաջողության են հասել մրցակցային միջավայրում, ոչ թե ինչ-որ քվոտաների կամ լոբբինգի արդյունքում: Սա կարևոր ազդակ է Ֆրանսիայի և մյուս երկրների մեր համայնքներին՝ շեշտը դնել համապետական գործընթացներին մասնակցության վրա՝ հայկական հարցերը դարձնելով մեծ օրակարգերի բաղկացուցիչ: Իհարկե, այդ պարագայում հայկական հարցերն առնվազն վերաիմաստավորվելու, ավելի ստույգ՝ վերանայվելու խնդիր ունեն, որովհետև նույն Ֆրանսիայի պետական ինստիտուտների օրակարգում ավելի հեշտ կարող են հայտնվել խնդիրներ, որոնք առնչվում են պրակտիկ քաղաքականությանը, օրինակ՝ աջակցությունը բարեկամ Հայաստանի ժողովրդավարացմանը կամ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հեռանկարը:

Սրանք հարցեր են, որոնք ուղղակի կամ անուղղակի բխում են Ֆրանսիայի պետական քաղաքականությունից կամ եվրոպական ու միջազգային հանձնառություններից: Այսինքն՝ եթե Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները կարողանան ձերբազատվել մեր ավանդական քաղաքական մտքի բարդույթներից և ձևավորեն ռացիոնալ օրակարգ, Սփյուռքի ֆրանսահայ հատվածը մեծ աջակցություն կարող է ցույց տալ Հայաստանին՝ ֆրանսիական քաղաքականության միջոցով:

Ֆրանսահայերի հաջողության համատեքստում շատ հետաքրքիր կոնտրաստ է բացահայտվում: Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցների մեծամասնությունը Մակրոնին, մեղմ ասած, չի սիրում: Չկարծեք, թե նրանք Մակրոնի մեջ այնպիսի հակահայկականություն են բացահայտել, որը մենք չենք նկատել: Ռուսահայերի այս դիրքորոշման ձևավորման հիմքում հայկական գործոնն առհասարակ բացակայում է. նրանք Մակրոնին չեն սիրում, որովհետև նրան չի սիրում Պուտինը: Այսինքն՝ Ռուսաստանում, այդ թվում՝ մեր հայրենակիցների մեջ ձևավորվել է նեգատիվ օրակարգ, որը, ի տարբերություն պոզիտիվ ֆրանսիականի, չի կարող օգտակար լինել Հայաստանին:

Ֆրանսիան դեմոկրատական երկիր է, որում քաղաքակիրթ, մոտիվացված լոբբիզմը կարող է ծառայեցվել Հայաստանի շահերին, ընդ որում՝ խոսքն, առաջին հերթին, քաղաքական-քաղաքակրթական ներդրման մասին է, որ Ֆրանսիան և այդ երկրում մեր Սփյուռքը կարող են անել Հայաստանում: Ռուսաստանի արտահանածը միայն զենքն է, որն ավելի շատ օգտագործվում է մեր երիտասարդների դեմ, և ավտորիտար «մշակույթը», որն, անկեղծ ասած, մենք նույնիսկ արտահանելու կարիք ունենք: Այսինքն՝ զուտ որպես քաղաքական խողովակ ռուսահայության առաքելությունը զրոյացված է:

Կարծում ենք՝ որևէ մեկը չի հավատում նաև միլիարդանոց ներդրումների հեքիաթներին կամ այն առասպելին, որ Արա Աբրահամյանը կամ Սամվել Կարապետյանը կարող են Պուտինին հետ կանգնեցնել Ադրբեջանին սպառազինելու պլաններից: Այնպես որ, Մակրոնին սիրել-չսիրելը կարող ենք հանգիստ թողնել ռուսահայերի ճաշակին՝ մանավանդ, որ, բարեբախտաբար, Ֆրանսիայի նոր նախագահի քաղաքականությունն ու պատկերացումը Հայաստանի մասին ձևավորվելու են ոչ թե ռուսահայերի, այլ ֆրանսահայերի վարքագծով:

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ մենք, որպես պետություն ու հասարակություն, ունենք ոչ թե ռուսահայերի, այլ ֆրանսահայերի աջակցության կարիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում