Րաֆֆի Հովհաննիսյանի և Պարույր Հայրիկյանի հրավիրած համատեղ հանրահավաքին ելույթ ունեցավ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը։
«Երբ մեր հերոս ազատամարտիկները մարտնչում էին թուրքերի դեմ, այդ նույն ժամանակ համախմբվում էր հայոց տականքը, և պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց մեր տականքը օկուպացրեց ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլ Արցախը, հայոց ազատագրված տարածքները: Ոչ մի օտար, բացառությամբ Լենկթեմուրի, այնպես չի ճնշել հայ ժողովրդին, ինչպես ճնշեցին անկախության 22 տարիների ընթացքում»,- ասաց նա:
Սամվել Հարությունյանի խոսքերով՝ Հայաստանը դարձրել են ոչ միայն «բիրտ ռեժիմի փորձադաշտ», այլև հայ մարդկանց որսատեղի․ «Հունիսի մեկին Գորիսում սպանվեց ոչ միայն հեղինակություն վայելող Ավետիք Բուդաղյանը, գնդակահարվեց Հայոց բանակի լավագույն զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը․․․ Սրանից 40 օր առաջ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը մամուլով հայտարարեց, որ Արտակ Բուդաղյանը Հայոց բանակի հպարտությունն է։ Պարոն գեներալ-լեյտենանտ, վերջապես արթնացեք քնից և գիտակցեք, որ Հայաստանում գնդակահարվել է Հայոց բանակի հպարտությունն ու արժանապատվությունը»:
Մանրամասները դիտեք մեր տեսանյութում։









































