Wednesday, 17 06 2026
11:30
Ճապոնիայում առաջարկել են քննարկել միջուկային զենքի ներկրման արգելքի վերացման հարցը
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում

Տարոն Մարգարյանը նոր բնակարանների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Հույսի Ավան թաղամաս: «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում քաղաքապետը նոր բնակարնների բանալիներ է հանձնել սոցիալապես անապահով երկու ընտանիքների: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Դավթաշենի 10-րդ փողոցի գերեզմանատան մուտքի մոտ գտնվող տնակում ապրող Հակոբ Դալլաքյանի և Դավթաշենի 4-րդ թաղամասի 1 ա հանրակացարանային շենքում վարձակալությամբ ապրող Գեորգի Կոջամանյանի ընտանիքներն այսուհետ կբնակվեն Հույսի Ավան թաղամասի նոր ու հարմարավետ առանձնատներում: Բազմազավակ երկու ընտանիքների համար, օրն իսկապես սպասված էր:

Շնորհավորելով նրանց նոր բնակարններ ստանալու կապակցությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև շնորհակալություն է հայտնել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին՝ մարդասիրական գործունեության ու սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող ծրագրի իրականացման համար. «Մենք ուսումնասիրել էինք այդ երկու ընտանիքների պայմանները և բարերարի հետ միասին փորձեցինք աջակցել նրանց, ովքեր իսկապես դրա կարիքն ունեին: Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանին, որ ստեղծեցին այս թաղամասը և Երևան քաղաքի սոցիալապես անապահով բազմազավակ ընտանիքները, որոնք չունեին բնակարաններ, հնարավորություն ստացան ապրել հարմարավետ բնակարաններում»,- նշել է քաղաքապետը:

Հույսի Ավանում այսօր արդեն շուրջ 79 ընտանիքներ են բնակվում: Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում աջակցելու է սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող բարեգործական այս ծրագրի շարունակականության ապահովման հարցում. «Մենք հույս ունենք որոշակի ժամանակ հետո այստեղ ապրող ընտանիքների թիվը հասցնել մինչև 200-ի: Քաղաքապետարանը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնել ծրագրին աջակցելու հարցում և վստահեցնում եմ, որ մեր լիազորությունների շրջանակում մենք շարունակելու ենք սատարել»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Պարույր Ջանբազյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ծրագրին աջակցելու համար, նկատել է, որ այսօրը ինչ-որ առումով նաև խորհրդանշական է, քանզի դեռևս 2001թ-ին, երբ մայրաքաղաքում առաջին անգամ մեկնարեց այս ծրագիրը, թաղամասի առաջին բնակիչներին բանալիները հանձնել է ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում