Ջուլյա Ռոբերթսը հիանալի տեսք ունի ինչպես կարմիր գորգի վրա, այնպես էլ առօրյա կյանքում, գրում է starslife.ru-ն:
Օրերս 45-ամյա դերասանուհուն լուսանկարել են Մալիբուում, որտեղ նա որոշել է թարմ ամսագրեր գնել: Ջուլյային ուղեկցել են ամուսինը՝ Դեննի Մոդերն ու դուստրը՝ Հեյզելը:
Ընտանեկան զբոսանքի ժամանակ Ջուլյան կրել է հասարակ, սակայն պաստելային գույների ոճային հագուստ:
Իր շքեղ մազերը դերասանուհին հավաքել է ծոծրակին:









































