Ռիո դե Ժանեյրոյի մետրոյում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է ավելի քան 200 հազար գտածո, որոնք թվագրվում են 19-րդ դարին:
Հնագետների կարծիքով՝ հայտնաբերված գտածոները պատկանել են Բրազիլիայի վերջին կայսերական ընտանիքին՝ հայտնում է Vesti.ru-ն:
Գտածոների թվում հայտնաբերվել է ատամի փղոսկրե խոզանակ, որի վրա ֆրանսերենով գրված է. «Նորին մեծություն Բրազիլիայի կայսր»:
Հայտնաբերված ափսեների մնացորդներն ու դեկորատիվ զարդերը կուղարկվեն Պատմական ժառանգության ազգային ինստիտուտ՝ հետագա վերլուծության:











































