6 երկրների փորձագետների մի խումբ, որը մի քանի տասնյակ հետազոտություններ է իրականացրել, եկել է այն եզրակացության, որ բջջային հեռախոսների գործածումը կարող է հանգեցնել գլխուղեղի քաղցկեղի: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Փորձագետների զեկույցը հրապարակվել է Լիոնում Քաղցկեղային հիվանդությունների հետազոտության միջազգային գործակալության կողմից շաբաթվա ընթացքում անցկացվող լսումներից հետո: Հանձնաժողովի անդամները ոսումնասիրել են բջջային հեռախոսների օգտագործման դեպքում էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդկանց վրա:
Քաղցկեղային հիվանդությունների հետազոտության միջազգային գործակալությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ստորաբաժանումն է: ԱՀԿ-ն այս զեկույցը կուղարկի կազմակերպության անդամ երկրներ՝ դրան ծանոթանալու և բջջային հեռախոսների օգտագործման ուղեցույցեր կազմելու համար:
Փորձագետները բջջային հեռախոսները դասել են 2B խմբին, ինչը նշանակում է, որ բջջային հեռախոսները կարող են քաղցկեղ առաջացնել: Նույն այս խմբում են DDT թույները և մեքենաների արտանետման գազերը: