Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից երևում է, որ 7 տոկոս աճին մեր տնտեսությունը չի էլ մոտենում: Հենց այդքան աճ էր նախատեսում Կառավարությունը:
Այս տարվա հունվար-օգոստոսին՝ 2012թ.-ի նույն ժամանակի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 3.8 տոկոսով: Աճն ավելի ցածր է, երբ համեմատում ենք օգոստոսը՝ անցած տարվա օգոստոսի հետ՝ 3.2 տոկոս:
Տնտեսության հիմնական շարժիչ ուժերը չեն փոխվել՝ արդյունաբերություն և գյուղատնտեսություն: Ամենաարագն ավելացել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 7.1 տոկոսով(հունվար-օգոստոսին՝ 2012թ.-ի հունվար-օգոստոսին համեմատ), իսկ արդյունաբերությունը մի փոքր է հետ մնում 6.2 տոկոս աճով:
Երկու ամիս է անըդմեջ, շինարարության հետ միասին նվազում է նաև էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը: Շինարարության անկումն իհարկե ավադական է և այս անգամ այն 8.5 տոկոս է: Արագանում է էլեկտրաէներգիայի արտադրության ծավալի անկումը: Նույն ժամանակում այն նվազել է 4.5 տոկոսով:
Արտաքին առևտրաշրջանառության ծավալը այդ ընթացքում ավելացել է 2.8 տոկոսով, ընդ որում արտահանումը աճի տեմպով առաջ է ընկնում ներմուծումից ավելի քան 11 անգամ: Այսպես, արտահանումը հունվար-օգոստոսին՝ անցած տարվա հունվար-օգոստոսի համեմատ ավելացել է 8.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 0.8 տոկոսով:
Այս ընթացքում միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է 3.7 տոկոսով և դարձել 145 հազար 795 դրամ:






































