Դորտմունդի «Բորուսիա»-ի դարպասապահ Ռոման Վայդենֆելերը չի կարող մասնակցել Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մարսել»-ի դեմ հանդիպմանը:
Ֆուտբոլիստը 1-խաղյա որակազրկում է ստացել «Նապոլի»-ի դեմ խաղում կարմիր քարտ ստանալու պատճառով:
ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն դարպասապահի վարքի մեջ պատճառներ չի գտել` որակազրկման լրացուցիչ ժամկետ նշանակելու համար: Հավանական է, որ «Մարսել»-ի դեմ խաղում Դորտմունդի ակումբի դարպասը կպաշտպանի ավստրալացի դարպասապահ Միտչել Լանգերակը:







































