Wednesday, 08 05 2024
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են
18:10
ԱՄՆ-ն դադարեցրել է Իսրայելին ռումբերի մատակարարումը
Բաքուն ի՞նչ է ասել Իսրայելին «բարեկամաբար»
17:56
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 90-ի
Ադրբեջանի և Բուլղարիայի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
17:50
Պակիստանի դատարանը Իմրան Խանի կնոջը տնային կալանքից տեղափոխել է բանտ՝ նրա խնդրանքով
17:47
Ռումինիան և Մոլդովան համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Տարոնիկ գյուղում «GAZ» մակնիշի մեքենա է այրվել
17:40
Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times
Ուղիղ․ Նիկոլ Փաշինյանը վարում է ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստը
ԻՊԲ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից ռումբերի մատակարարման կասեցմանը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Կուպերտինոյի Սուրբ Անդրեաս հայկական եկեղեցի
Քննարկվել են պարենային անվտանգության փոխադարձ հետաքրքրության հարցեր
Պուտինն ԱՊՀ երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա կապակցությամբ
17:10
Պակիստանը և Իրանը կավարտեն գազատարի կառուցումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին
17:03
Ուկրաինացի օլիգարխը մեղադրվում է սպանության մեջ
152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասը ավելի քան 102 մլն դրամ է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էապես աճել է ներքին առևտրի շրջանառությունը
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Մադրիդ

«Սասնա ծռերը» վերմակն իրենց վրա են քաշում… որևէ մեկը հող հանձնող չէ. Իսագուլյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը։

– Պարոն Իսագուլյան, Արցախում անցկացվելու է «Հայկական քաղաքական ուժերի երրորդ ֆորումը»։ Արցախի քաղաքական ուժերը նշում են, որ իրենք դեմ են հարցի կարգավորման թե՛ Կազանյան, թե՛ Մադրիդյան տարբերակներին։ Ձեր կարծիքով՝ հնարավոր կլինի՞ միասնական դիրքորոշում ունենալ՝ այն դեպքում, երբ Հայաստանի քաղաքական ուժերից ոչ բոլորն են դեմ այդ տարբերակներին։

– Թե՛ Մադրիդյան և թե՛ Կազանյան սկզբունքները զուտ աշխատանքային փաստաթղթեր են, և դրանք բանակցության հիմք ընդունելը չի պարտադրում որևէ կողմին որևէ լուծում՝ առավել ևս, եթե այդ բանակցությունները այժմ վարում են ոչ թե հակամարտության կողմերը՝ Ադրբեջանն ու Արցախը, այլ Հայաստանն ու Ադրբեջանը։ Լավ կլինի, որ բոլորը նկատի ունենան այն հանգամանքը, որ Հայաստանը ոչ թե Արցախի փոխարեն է, այլ Արցախի կողքին, և այն, որ բանակցություններն այժմ վարում է ոչ թե Արցախը, այլ Հայաստանը, ժամանակին Հայաստանի կողմից արված շատ լուրջ զիջում է եղել,  կարող եմ ասել՝ նաև ստատուս քվոյի փոփոխություն։ Բայց մենք  տեսել ենք, որ դրանով Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը չփոխվեց, հակառակը՝ ավելի կոշտ մարտավարություն են որդեգրել։ Այն պարագայում, երբ միայն Հայաստանն է բանակցային կողմ, խնդիրը լիարժեք լուծում ստանալ չի կարող։ Միայն այն բանից հետո, երբ  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լիարժեք մասնակցի բանակցություններին՝ որպես հակամարտող կողմ,  դրանից հետո կարող եք խոսել լիարժեք ֆորմատի մասին, և միայն այդ ժամանակ է  հնարավոր քննարկել լուծման տարբերակները։

– Իսկ արդյոք պաշտոնական Երևանը անո՞ւմ է ամեն ինչ, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանին։ Հակառակը՝ մենք Արցախից անընդհատ քննադատություն ենք լսում առ այն, որ Հայաստանի քաղաքական ուժերը զիջողական մոտեցում ունեն խնդրի կարգավորման հարցում։

Ես չգիտեմ՝ զիջողական հայտարարություն ասելով ով ինչ նկատի ունի։

– Հողերը հանձնելու մասին է խոսքը։

– Ես չգիտեմ Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որը հայտարարի, թե Հայաստանը պատրաստ է հողեր զիջել։ Խոսքը ո՞ր հողերի մասին է՝ Տավուշի շրջա՞ն, Զանգեզո՞ւր, Մեղրի՞։

– Խոսքն ազատագրված 7 շրջանների մասին է։

– Ազատագրված տարածքները վերահսկվում են Արցախի Հանրապետության կողմից։ Հստակ նշված է Սահմանադրության 175-րդ հոդվածում. «Մինչև Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունը իրա­կա­նացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Արցախի Հանրա­պետության իրավազորության ներքո»: Հայաստանի քաղաքական ուժերը այլ պետության տարածքների հետ կապված որոշում կայացնո՞ղ են։

– ՀԱԿ-ն այդ մասին պարբերաբար հայտարարում է, նույն Սերժ Սարգսյանը օրերս խորհրդարանի անդրանիկ նիստում խոսեց այդ մասին՝ ընդգծելով, որ մենք Կազանի փաստաթղթին համաձայն ենք եղել։

– Քաղաքական այրերը ինչ հայտարարություն են անում՝ իրենց խնդիրն է, որևէ փաստաթղթի մասին խոսելը որպես բանակցության հիմք ընդունել ամենևին չի նշանակում տարածքների վերադարձ։ Երբ նախագահը խոսում էր Կազանի փաստաթղթի մասին, մատնանշում էր դրա առավելությունները Մադրիդյան սկզբունքների նկատմամբ։ Այստեղ հստակ ասվում է՝ մինչև Ադրբեջանի կողմից չճանաչվի ինքնորոշման իրավունքը, մնացած խնդիրների մասին խոսք լինել չի կարող։ Ասել, որ ՀՀ նախագահը  խոսում է տարածքներ հանձնելու մասին, ճիշտ չէ։ ՀՀ նախագահը բազմիցս նշել է, որ դա Արցախի ժողովրդի որոշելիքն է։

– Իսկ Կազանյանն ավելի՞ լավ տարբերակ է, քան Մադրիդյանը։ Չէ՞ որ Կազանի փաստաթղթի համաձայն՝ հող ենք հանձնում ոչնչի դիմաց՝ հանրաքվեի հարցն անորոշ ապագայի է թողնվում։

– Նորից եմ կրկնում՝ ես չեմ խոսում՝ որն է ավելի լավ, որը վատ, ինձ համար դա երկրորդական խնդիր է։ Առաջնայինն այն է, ինչ այսօր տեղի  է ունենում Արցախում վերջին օրերին. ինչպես բազմիցս՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ եղել եմ առաջնագծում, այնուհետև այցելել ենք հյուսիսային և հարավային շրջաններ: Ավելին ասեմ՝ անցկացրել ենք մի շարք միջոցառումներ, ստուգվել  է բոլոր հանձնարարականների իրականացումը։ Հանդիպել ենք բոլոր համայնքների ղեկավարների հետ, Արցախի նախագահին զեկուցվել է հանձնարարված առաջադրանքների կատարումը, տրվել են նոր հանձնարարականներ։ Հիմա, չգիտես ինչու, Հայաստանում մարդիկ խոսում են տարածքների հանձնման մասին՝ հիմնականում լրատվամիջոցները կամ քաղաքական ուժերը։ Որևէ փաստաթուղթ ստորագրված չէ, և այս ընթացքում Արցախի ժողովուրդն այդ տարածքների վրա իր կյանքն է կառուցում։ Այդ շրջաններում լուրջ աշխատանքներ են տարվում, ավտոճանապարհներ կառուցվում։ Դա արվում է, որ հետագայում հանձնվի ինչ-որ մեկի՞ն։ Ի՞նչ իմաստ ունի անընդհատ խոսել հող հանձնելու մասին, որևէ մեկը հող հանձնող չէ։

– «Սասնա ծռերը» համարում են, որ իրենց շնորհիվ է, որ  հող հանձնելու հարցն առկախվեց այն ժամանակ։ Համակարծի՞ք եք։

– Երբ խնդիրն ունենում է դրական ելք, բոլորն ուզում են վերմակը քաշել իրենց վրա ու ասել, թե իրենք են արել, եթե բացասական՝ բարդում են իշխանությունների վրա։ Չմոռանանք, որ ապրիլյան պատերազմը հուլիսյան դեպքերից առաջ էր։ Երբ ապրիլին կարողացան կանգնեցնել թշնամու գրոհը,  դրանից հետո բավականին լուրջ աշխատանքներ սկսվեցին առաջնագծում, ու հուլիսին, երբ բոլորը լծված էին այդ խնդիրների լուծմանը, առկա էր միասնականության մթնոլորտ, հանկարծ Երևանի կենտրոնում ինչ-որ մարդիկ գրավում են ՊՊԾ գունդը։ Չի կարելի, ես այդ օրերին եղել եմ ամեն ինչի կիզակետում՝  Արցախի և ՀՀ նախագահների հետ մշտապես  կապի մեջ եմ եղել։ Ներկա եմ եղել շատ խոսակցությունների, և որևէ մեկը՝ առավել ևս ՀՀ նախագահը, երբեք չի խոսել հող հանձնելու մասին, այն էլ՝ Արցախի հող։ Կան բաներ, որոնց մասին բարձրաձայն խոսել չի կարելի, բայց ցանկանում եմ ասել, որ յուրաքանչյուր հարց, որ դրել են Արցախի իշխանությունները, եղել է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում, և այդ հարցերն իրենց լուծումն ստացել են անխտիր: Ֆիքսեք մեկընդմիշտ՝ Հայաստանը Արցախի փոխարեն չէ, նրա կողքին է, անվտանգության երաշխավորն է։ Հիմա բանակցություններ են ընթանում ոչ թե կոնֆլիկտի  կողմերի միջև, այլ Հայաստանի և Ադրբեջանի։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանն Արցախի փոխարեն որոշում է կայացնելու ու դա պարտադրելու է  արցախցիներին։ Արցախը հիմա ապրում է բնականոն կյանքով. Կառավարությունը՝ վարչապետ Արայիկ Հարությունյանի ղեկավարությամբ, վերջին տարիների ընթացքում երկնիշ տնտեսական աճ է ապահովում, ՊԲ-ն իր գործառույթներն է իրականացնում,  մնացած բոլոր նախարարություններն իրենց գործունեությամբ են զբաղված։ Վատն այն է, որ հայկական ԶԼՄ-ները՝ տարբեր կայքեր, ոչ թե Արցախ են գնում, տեղում ծանոթանում իրավիճակին և ներկայացնում այն, այլ ինչ-որ մտքեր են արտահայտում ու տիրաժավորում, որոնք իրականության հետ աղերս անգամ չունեն։ Դա սխալ և անթույլատրելի մոտեցում է  Արցախի նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում