Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռոնալդոն հայտնել է, որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ժամանակին սխալ որոշում է կայացրել` թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելով Վիսենտե դել Բոսկեին:
Բրազիլացու կարծիքով` Պերեսը չպետք է այդպես վարվեր Իսպանիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզչի հետ:
««Ռեալ»-ի բոլոր ֆուտբոլիստները շատ սիրում էին դել Բոսկեին, քանի որ նա կատարել է իր պարտականություններն այնպես, ինչպես հարկն է: Դել Բոսկեն խնդիրներ չէր ստեղծում: Ակնհայտ է, որ Պերեսը սխալվել է` ազատելով նրան աշխատանքից: Բոլորը գիտեն այդ մասին: Ես չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ»,- ասել է Ռոնալդոն:







































