Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դրական է գնահատել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործողությունները:
Պերեսի կարծիքով` պորտուգալացի մասնագետին հաջողվեց անել այն, ինչի մասին երազում էին «արքայական ակումբ»-ի բոլոր երկրպագուները:
«Պետք է վերջ դրվեր «Բարսելոնա»-ի հեգեմոնիային, և Մոուրինյոյին հաջողվեց անել դա: Ժոզեն մեզ շատ է օգնել: Մենք մեծ քայլ ենք կատարել և առաջին հերթին միջազգային ասպարեզում: Մեր ակումբի համար Մոուրինյոն շատ դրական գործեր է կատարել: Նա ճիշտ է ըմբռնում, թե որ խնդրին պետք է առաջնահերթություն տրվի»,- նշել է Պերեսը:







































