UNAIDS-ի գործադիր տնօրենի տեղակալ Լուիս Լուրեսը հայտարարել է, որ ՁԻԱՀ-ը մինչև 2030 թվականը կհաղթահարվի: Այս մասին փոխանցում է Herald Sun-ը:
Նրա խոսքով՝ արդեն այդ ժամանակ հիվանդությունը չի կարող հաղթահարել համաճարակաբանական շեմը՝ նոր դեղորայքի և բուժման մեթոդների հայտնաբերման արդյունքում:
Լուրեսը վստահ է, որ ՄԻԱՎ-ը կշարունակի գոյությունը, սակայն վիրուսով վարակման դեպքերը հազվադեպ կլինեն:
UNAIDS-ը ՄԱԿ-ին կից գործող կազմակերպություն է, որը պայքարում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ: