Sunday, 07 06 2026
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Ակվիլա, Մուսկոկա, Դովիլ. կողմերին մանևրելու տեղ չի մնացել

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ, մինչև հունիսի 3-ը այցի շրջանակներում նա կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Հիլըրի Քլինթընի հետ: Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Վաշինգտոնում Հ.Քլինթընին էր հանդիպել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը՝ Սարգսյան-Ալիև հանդիպումը, ըստ դիվանագիտական աղբյուրների, նախատեսված է հունիսի 25-ին Կազանում, և առավել քան ակնհայտ է, որ կարգավորման գործընթացում կարևոր մի շրջան է հասունացել։ «Առաջին լրատվական»-ի դիվանագիտական աղբյուրները վստահեցնում են, որ այդ փուլի յուրահատկությունը կայանում է նրանում, որ կողմերին կարգավորման հասցնելու շուրջ համաձայնությունը կայացել է ԱՄՆ-Ռուսաստան մակարդակով, և Վաշինգտոնն ու Մոսկվան վճռական են տրամադրված այս բանակցային գործընթացում արդյունքներ արձանագրելու հարցում։ Թե ինչպիսին կլինի կողմերի պահվածքը՝ դժվար է կանխատեսել, սակայն մեր աղբյուրները Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները, Սերժ Սարգսյանի քայլերը նույնիսկ, հակված են կապել ԼՂ կարգավորման գործընթացի այս փուլի հետ։ Իսկ եթե սրան էլ հավելենք, որ հարևան Իրանի (պետություն, որ երբեք չի թաքցրել իր շահերը ի ցույց դնել ԼՂ կարգավորման քիչ թե շատ վճռորոշ պահերին) նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հունիսի 6-ին այցելելու է Հայաստան՝ սխալված չենք լինի, եթե փաստենք, որ կարգավորման գործընթացը խիստ ուշագրավ իրավիճակում է հայտնվել։

Իսկ որ այս փուլը բավական ուշագրավ է՝ վկայեց մայիսի 26-ին Դովիլում Մեծ ութնյակի գագաթնաժողովի շրջանակներում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը, որում նրանք Ս.Սարգսյանին և Ի.Ալիևին կոչ արեցին՝ «քաղաքական կամք ցուցաբերել և հունիսին կայանալիք հանդիպմանը ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։ Բ.Օբամայի, Դ.Մեդվեդևի և Ն.Սարկոզիի հայտարարությունում առանցքային էր հետևյալը. «Հետագա ձգձգումը միայն հարցականի տակ կդնի կողմերի հանձնառությունը՝ հասնելու համաձայնության: Երբ համաձայնությունը ձեռք բերվի, մենք պատրաստ ենք վկա լինելու դրանց պաշտոնական ընդունմանը, աջակցել խաղաղ համաձայնագրի մշակմանը և հետագայում մեր միջազգային գործընկերների հետ միասին սատարել դրա կատարմանը», ինչպես նաև եռանախագահող երկրների նախագահների այս դիտարկումը, որ՝ հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը, որը քննարկվել է մարտի 5-ին՝ Սոչիում, հիմք է ստեղծում համընդհանուր խաղաղ կարգավորման համար, և որ այդ փաստաթուղթը կողմերին հնարավորություն է տալիս հաղթահարել ներկայիս անընդունելի պայմանները։

Հստակ է Դովիլի հայտարարության տոնայնության տարբերությունը նախորդ հայտարարությունների նկատմամբ (հիշեցնենք՝ սա Բ.Օբամայի, Դ.Մեդվեդևի և Ն.Սարկոզիի երրորդ համատեղ հայտարարությունն է, նախորդ երկուսն ընդունվել էին 2009թ. հուլիսի 10-ին Ակվիլայում և 2010թ. հունիսի 26-ին Մուսկոկայում): Նախ համանախագահող երկրների նախագահները կարգավորման հետագա ձգձգումը փաստացի անընդունելի են համարում, ավելին` նրանք արդեն իսկ բացահայտ խոսում են այն մասին, որ պատրաստ են «վկա լինել» համաձայնության պաշտոնական ընդունմանը։ Ավելին՝ երեք նախագահները կարծես բավական թափանցիկ կանխում են հետագայում կողմերի հնարավոր հայտարարություններն այն մասին, թե առկա են անհաղթահարելի խոչընդոտներ… Երեք նախագահները հստակ շեշտում են, որ մարտի 5-ին Սոչիում հիմք է ստեղծվել համընդհանուր խաղաղ կարգավորման համար, և որ կարգավորման հիմնարար սկզբունքները կողմերին հնարավորություն են տալիս հաղթահարել ներկայիս անընդունելի պայմանները։

Հավելենք նաև մի ուշագրավ արձագանք ևս. վերոնշյալ հայտարարության հրապարակումից մեկ օր անց չուշացավ Մոսկվայի արձագանքը։ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հավաստիացրեց, թե ՌԴ-ն վստահ է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն ավելին են, քան երբևէ. «Եթե համեմատենք Ութնյակի վերջին գագաթնաժողովների բոլոր բանաձևերը, կարելի է միանշանակ եզրակացության հանգել` այսօր շանսերն ավելի շատ են: Մենք արդեն ոչ թե նոր հակամարտության շեմին ենք, այլ զգալիորեն մոտ կարգավորմանը»:

Ի՞նչ էին ասում երեք նախագահները նախորդ երկու հայտարարություններում։ Հիշեցնենք, որ 2009թ. հուլիսին Ակվիլայում նրանք կոչ էին անում կողմերին լուծել մնացած մի քանի տարաձայնությունները և ավարտական տեսքի բերել հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը: Այդ օրը հրապարակված տեղեկանքում հիշեցվում էր, որ Մադրիդյան սկզբունքները ենթադրում են՝ ԼՂ-ի հարակից տարածքների վերադարձ Ադրբեջանին, անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ և միջանկյալ կարգավիճակ ԼՂ-ին, Հայաստանի և ԼՂ-ի միջև ցամաքային կապ, տեղահանվածների և փախստականների՝ իրենց բնակավայրեր վերադառնալու իրավունք, ԼՂ-ի վերջնական կարգավիճակի լուծում՝ «իրավական առումով պարտադիր ուժ ունեցող կամքի արտահայտության միջոցով»:

Իսկ 2010թ. հունիսին Մուսկոկայում ընդունված համատեղ հայտարարությունում ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները հայտարարեցին, որ Հայաստանը և Ադրբեջանը նշանակալի առաջընթաց են արձանագրել հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության հասնելու գործում. «Այժմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը և ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կստեղծի անցնել խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը»։ Երեք նախագահները որպես «կարևոր առաջընթաց» էին գնահատել այն փաստը, որ հակամարտության կողմերը որպես ԼՂ հարցի երկարաժամկետ լուծման հիմք ընդունում են Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների կողմից 2009թ. հուլիսին Ակվիլայում հրապարակված սկզբունքները։

Նկատենք նաև, որ մայիսի 26-ին Դովիլի հայտարարության առնչությամբ պաշտոնական Երևանի արձագանքը դրական էր. ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանը բարձր գնահատեց այն` նկատելով, որ այն կարևոր ուղերձներ է պարունակում և կարող է խթան հանդիսանալ հիմնախնդրի հանգուցալուծման համար. «Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք: Եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում»: Մինչդեռ Դովիլի հայտարարության առնչությամբ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքն առավելապես նախապայմանների ներկայացում հիշեցրեց. «Այդ հայտարարությունից «հետևում» է, որ Հայաստանը պետք է իր զինված ուժերը դուրս բերի Ադրբեջանի «օկուպացված» տարածքներից, որպեսզի դրանով հնարավորություն ընձեռի ադրբեջանցի փախստականներին վերադառնալ իրենց տները և տարածաշրջանը դարձնել առավել կանխատեսելի: Ադրբեջանի դիրքորոշումը մնում է նույնը, այն չի փոխվել: Հայկական զորքերի դուրսբերումը և հարկադիր վերաբնակների վերադարձը հնարավորություն կընձեռեն հետագա քայլեր անելու համար»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում