Ճապոնական Ֆուկուսիմա նահանգում՝ 2011 թ. երկրաշարժից տուժած ԱԷԿ-ից ոչ մեծ հեռավորության վրա 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին տեղեկացնում է Market Watch-ը:
Հիպոկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա: Իշխանությունները ցունամիի սպառնալիքի մասին չեն հայտարարել:
ԱԷԿ-ից վնասվածքների մասին առայժմ տեղեկատվություն չի ստացվել:








































