Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Երևանի քաղաքապետարանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը կակտիվանա

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ ծրագրի թիմի անդամների հետ: Հանդիպման շրջանակում ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներան քաղաքապետին է ներկայացրել բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրեն Մարկ Դեյվիսին:

Շնորհավորելով պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հույս է հայտնել, որ Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև առկա գործակցային կապերն էլ ավելի կամրապնդվեն և կընդլայնվեն:

«Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ մեր համագործակցությունը միշտ բարձր մակարդակի վրա է եղել: Համոզված եմ, որ այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվում են Երևանի քաղաքապետարան-ՎԶԵԲ շրջանակում, հաջողությամբ կշարունակվեն: Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակներում պատրաստակամ է շարունակել իր աջակցությունը համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և ջերմ ընդունելության համար՝ Մարկ Դեյվիսը հավաստիացրել է, որ, շարունակելով ձևավորված գործակցային կապերի զարգացման ուղղությամբ քայլերը, Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև համագործակցությունը էլ ավելի կակտիվանա:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը համատեղ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև նախկին տնօրեն Վալերիու Ռազլոգին՝ մաղթելով աշխատանքային նորանոր հաջողություններ:

Անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ մետրոպոլիտենի զարգացումը մայրաքաղաքի համար ռազմավարական կարևորություն ունի: Քաղաքապետը նաև նշել է, որ ծրագրի իրականացման նպատակով մասնագիտական հաշվարկների առկայությունը հնարավորություն կտա առավել հստակ պատկերացում կազմել մետրոպոլիտենի ընդլայնման մասին:

«Դեռ տարիներ առաջ, մասնավորապես մետրոպոլիտենի՝ դեպի Աջափնյակ ուղղություններով զարգացման նպատակով քննարկվել և որոշակի քայլեր էին ձեռնարկվել: Մետրոպոլիտենի զարգացումն այսօր մեզ համար քաղաքային տնտեսության առաջնային խնդիրներից մեկն է, որի շուրջ պատրաստ ենք քննարկել կառուցողական ցանկացած առաջարկություն»,-հավելել է Տարոն Մարգարյանը:

Ընդունելով ներկայացվող առաջարկները՝ բանկի երևանյան գրասենյակի նորանշանակ տնօրենն իր պատրաստակամությունն է հայտնել՝ հնարավորին աջակցել ծրագրի իրագործմանն ու աշխատանքների ակտիվացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում