Եվրոպա Լիգայի խմբային փուլի առաջին տուրի «Վալենսիա» – «Սուոնսի Սիթի» խաղում հետաքրքիր ու փոքր ինչ զավեշտալի իրադարձություն է տեղի ունեցել:
Անգլիական ակումբի կազմում ավելի շատ իսպանացիներ են խաղադաշտ դուրս եկել, քան իսպանական թիմում:
«Վալենսիա»-ի մեկնարկային կազմում են չորս իսպանացիներ` դարպասապահ Գուաիտան, կիսապաշտպաններ Բարագանը, Խավի Ֆուեգոն, Սերխիո Կանալեսը, իսկ «Սուոնսի»-ի կազմում վեց իսպանացի կա` Խորդի Ամատը, Չիկոն, Անխել Ռանխելը, Խոսե Կանյասը, Ալեխանդրո Պոսուելոն և Միչուն:






































