Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀԿ ԳՄ նիստից առաջ կուսակցության կենտրոնական գրասենյակի առջև բողոքի ակցիա էին անցկացնում Բուզանդի փողոցի բնակիչները:
Վերջիններիս բողոքն այս անգամ ուղղված էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ, քանի որ նա խոստացել, բայց չէր հանդիպել իրենց հետ:
Բնակիչներն այնքան սպասեցին գրասենյակի ետնամուտքի առջև, մինչև վարչապետը ժամանեց և չկարողացավ խույս տալ նրանցից: Տիգրան Սարգսյանն այս անգամ էլ խոստացավ բնակիչների հետ հանդիպել երեկոյան ժամը 8-ին և նույնիսկ, որպեսզի չմոռանա, այդ մասին հեռախոսի մեջ նշում արեց:
Կհանդիպի նրանց հետ վարչապետը, թե ոչ՝ պարզ կդառնա առաջիկայում:










































