Հարավային Կառոլինայի Ուինտրոպսկի համալսարանաի անգլերեն լեզվի ու գրականության ֆակուլտետի դեկան Գրեգ Հեքիմովիչը հայտարարել է, որ իրեն հաջողվել է պարզել առաջին սևամորթ ամերիկացի կին գրողի անունը, գրում է The New York Times-ը:
Գիտնականը պնդում է, որ «Ստրկուհու պատմությունը» վեպի հեղինակը Հաննա Բոնդն է, ոչ թե Հաննա Կրաֆթը, ինչպես նշված էր գրքի լույս ընծայման ժամանակ:
Հաննա Բոնդն, ըստ գիտնականի, 19-րդ դարում եղել է ստրկուհի Հյուսիսայի Կառոլինայում՝ Ջոն Հիլ Ուիլերի պլանտացիայում:
Իր հետազոտության մեջ պրոֆեսորը հենվել է կտակի, օրագրերի, պետական արխիվի նյութերի վրա:
Ավելի վաղ գրկանագետներն առաջ էին քաշում վարկած, որ Հաննա Կրաֆթը գրական կեղծանուն է, սական հեղինակի իսկական անունը մինչև հիմա հայտնի չէր:
Վեպի ձեռագիրը հայտնաբերվել էր 2001 թ.: Վեպը հրապարակվել էր 2002 թ.: Նույն թվին հուշագրական վեպը, որը ճանաչվել էր աֆրոամերիկացի կնոջ կողմից գրված առաջին ստեղծագործություն, ԱՄՆ-ում դարձավ բեսթսելլեր:











































