Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ իրանցիները պետք է ունենան համացանցում տեղեկատվության ազատ որոնման և իրենց կարծիքներն արտահայտելու հնարավորություն՝ «ազգային ինքնության պաշտպանության» պայմանով:
Ինչպես հայտնել է Ռուհանին NBC News-ի հետ հարցազրույցում, մոտ ժամանակներս Իրանում կհայտնվի քաղաքացիների իրավունքների հարցերով հանձնաժողով:
Նրա խոսքերով՝ տեղեկատվությանը հասանելիությունը, ազատ շփումն ու ազատ մտածելը հանդիսանում են բոլոր մարդկանց, այդ թվում Իրանի ժողովրդի իրավունքը:











































