«Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ավրամ Գրանտը մեկնաբանել է մրցաշրջանի մեկնարկային փուլում լոնդոնյան ակումբի ցուցադրած խաղը և վստահություն հայտնել, որ Սամուել Էտո’Օն կգտնի իր տեղը թիմում:
«Համաձայն եմ, սա այն «Չելսի»-ն չէ, որ ցանկանում են տեսնել երկրպագուները: Բայց սա միայն մրցաշրջանի մեկնարկն է: Մոուրինյոն հիանալի մարզիչ է, իսկ «Չելսի»-ն Պրեմիեր Լիգայի լավագույն թիմերից մեկը: Տղաները կվերգտնեն իրենց խաղը:
Ինչ վերաբերում է Էտո’Օյին, ապա նա գոլեր է խփել բոլոր թիմերում: Բավական է մեկ անգամ աչքի ընկնել և նա կրկին վստահ խաղ կցուցադրի»,- ասել է Գրանտը:







































