Միլանի «Ինտեր»-ի արգենտինացի կիսապաշտպան Ռիկարոդո Ալվարեսը գովեստի խոսքեր է հղել թիմի գլխավոր մարզիչ Վալտեր Մացարիի մասին:
«Բոլոր ֆուտբոլիստները հստակ պատկերացում ունեն՝ ինչ պետք է անեն և ինչ է իրենցից պահանջվում: Մարզիչը հստակ ներկայացնում է իր պահանջները:
Գլխավոր փոփոխությունն այն է, որ «Ինտեր»-ը վերջապես թիմի տեսք է ստացել, իսկ նախամրցաշրջանային հավաքների ժամանակ ջանասիրաբար աշխատանքը տալիս է իր արդյունքը»,- Ալվարեսի խոսքերը մեջբերում է Inter Channel-ը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 3 տուրերից հետո «Ինտեր»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը:








































