Friday, 05 06 2026
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել
ԱԺ նախագահը Ֆրանկոֆոնիայի դիտորդների հետ քննարկել է ընտրական գործընթացները
22:10
Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին
22:00
Քրիստոնեական վերածնունդ Ամերիկայում․ ինչու են երիտասարդները վերադառնում եկեղեցի
21:50
Իրանում էլեկտրաէներգիայի ամենօրյա անջատումներ են
Հայաստանի դեմ ռուսական դիվերսիա է. քաղաքացին պիտի տեր կանգնի ընդդիմությանը
21:30
ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ
«Եռագլուխը» և Թաթոյանը, չունենալով սեփական օրակարգ, սպասարկում են ՖՍԲ-ի պատերազմի օրակարգը
21:09
Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել
Ուկրաինան Ազովի ծովում «ադրբեջանական» երկու բեռնանավ է ոչնչացրել․ Բաքուն ներգրավված է Ռուսաստան-Թուրքիա ապօրինի գործարքներում
20:50
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել «185-ը 185-ի դիմաց» բանաձևով
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
20:30
Ուկրաինայի ԶՈւ-ից հայտնել են են Ազովի ծովում նավերին հարվածների մասին
Պարզաբանում․ հաշվառումների վերաբերյալ ահազանգերի մասին

Ստեփանակերտում շուտով կսկսի գործել նոր հանրապետական հիվանդանոցը

Ինչպես արդեն հայտնի է, նախօրեին ՌԴ մայրաքաղաքում տեղի է ունեցել Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման եւ եկեղեցական համալիրի բացման արարողությունը: Հոյակերտ այս համալիրի կառուցման մեջ ֆինանսական շատ մեծ ներդրումներ է ունեցել «Տաշիր գրուպ» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Եվ ընդհանրապես, հայտնի է, որ Կարապետյանները, բացի բարեգործական տարաբնույթ այլ ծրագրերից, որոնց մասին պատշաճ կարգով իրազեկվել է մեր հանրությունը, մեծածավալ միջոցներ են ներդնում նաև կենսական, մշակութային, հոգևոր և այլ նշանակության կառույցների վերանորոգման կամ կառուցման նպատակով:

Մասնավորաբար, շուտով Ստեփանակերտում կսկսի գործել նոր հանրապետական հիվանդանոցը, որի կառուցման համար Կարապետյանների ընտանիքը ներդրել է շուրջ 30 մլն դոլար: Մոտ տասը հազար քմ տարածք ունեցող այս հիվանդանոցը տարածաշրջանում յուրահատուկ է իր ճարտարապետական և շինարարական լուծումներով, ինչպես նաև գերժամանակակից կահավորմամբ ու սարքավորումներով: Հիվանդանոցն ունի նաև ստորգետնյա հատված:

Մինչ Ստեփանակերտի հիվանդանոցը հանդիսավորությամբ իր դռները կբացի, մեծ թափով ընթանում են Վանաձորի մարզային նոր կառուցվելիք գերժամանակակից առողջապահական համալիրի շուրջ 3500 քմ տարածքով ծննդատան շինարարական աշխատանքները, որոնք ևս ամբողջությամբ ֆինանսավորվում են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից:

Հիմնադրամը մեծածավալ ծրագրեր է իրականացնում նաև Հայոց հավատքի տաճարում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մասնավորաբար, հիմնովին, ընդհուպ ամրացումները, նորոգվում է Վեհարանի շենքը, որն ունի ավելի քան 100 տարվա պատմություն և ժամանակին կառուցվել է հայ մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի միջոցներով: Միևնույն ժամանակ ավարտին են մոտենում Մայր Աթոռի հանդիսությունների սրահի կառուցման աշխատանքները:

Իսկ ահա Տաշիր քաղաքում Կարապետյանների շնորհիվ կկառուցվի նոր, ժամանակակից մանկապարտեզ` նախկին կիսավեր, վթարային մանկապարտեզի փոխարեն: Ծննդատան, Վեհարանի, հանդիսությունների սրահի և մանկապարտեզի շինարարական աշխատանքների համար ևս Կարապետյանների ֆինանսավորումը կկազմի մի քանի տասնյակ միլիոն դոլար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում