Իտալական նորաձևության Versace տունը հայտարարել է բաժնետոմսերի փոքր փաթեթ կամեցող բաժնետերերի որոնման մասին, գրում է The Local-ը:
«Ընկերությունը բաժնետերերի որոնման գործընթացում է, որպեսզի ներգրավի ֆինանսական ռեսուրսներ և արագացնի բրենդի զարգացումը»,- հայտարարել է Versace-ի մամլո քարտուղարը:
Նա հաստատել է նաև, որ ներկայումս բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Վերսաչե ընտանիքին:
Versace նորաձևության տունը հիմնադրվել է 1978թ. Ջաննի Վերսաչեի կողմից:










































