Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ, ադրբեջանական ղեկավարությունը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Հայաստանի ներկայացուցիչներին, որոնք կմասնակցեն 2012 թվականին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին։ Այս մասին հայտարարել է սպորտի ու երիտասարդության նախարար Ազադ Ռագիմովը։
«Հայ մասնակիցները պետք է մասնակցեն «Եվրատեսիլ-2012»-ին։ Եթե հայերը չցանկանան մասնակցել մրցույթին, ապա այդ մասին պետք է պաշտոնապես տեղյակ պահեն Ադրբեջանին։ Դրա պատասխանատվությունը կկրեն հենց իրենք՝ հայերը»։