Հայտնի գիտնական Սթիվեն Հոքինգը հանդես է եկել էվթանազիայի իրավունքի օգտին, գրում է The Guardian-ը:
Գիտնականի խոսքով՝ այն թույլատրելի է մահացու հիվանդ մարդկանց հիվանդության վերջին փուլում:
«Մարդիկ իրավունք ունեն դադարեցնելու իրենց տանջանքները»,- հայտարարել է Հոքինգը:
Ֆիզիկոսը 71 տարեկան է, նա տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ քունքային ամիոտրոֆիկ սկլերոզով: Նա չի կարող ինքնուրույն շարժվել, իսկ աշխարհի հետ խոսում է հատուկ սարքի միջոցով:







































