Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության առջև այսօր՝ հունիսի 10–ին, ժամը 15։00–ին տեղի կունենա բողոքի ակցիա։
Սաուդյան Արաբիայի դեմ բողոքի ակցիան կազմակերպել են Թուրքիայի իսլամական Ozgurder հասարակական կազմակերպության ակտիվիստները։
«Բողոքում ենք Կատարի դեմ պատժամիջոցների Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը» կարգախոսով բողոքի ակցիան լինելու է Ստամբուլի Լևենթ 4 թաղամասում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսության մոտ։








































