ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցել է Իրանի ժողովրդին՝ կապված Թեհրանում երեկ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը։
«Մենք սգում և աղոթում ենք Իրանում ահաբեկչական հարձակումների անմեղ զոհերի, Իրանի ժողովրդի համար, որը դժվար ժամանակներ է վերապրում։ Մենք ընդգծում ենք, որ ահաբեկչությունը հովանավորող երկրները ենթարկված են անձամբ այդ չարիքի զոհը դառնալու ռիսկին»,-ասվում է պետության ղեկավարի հայտարարությունում։
Իրանի ՆԳՆ տվյալներով՝ ներկայում իրավիճակը գտնվում է անվտանգության ուժերի լիարժեք վերահսկողության տակ։ Վերջին տվյալներով՝ կրկնակի ահաբեկչության զոհն է դարձել 13 մարդ, ևս 43 մարդ վիրավորվել է։









































