Տեխասի համալսարանում հայտնվել է լիովին ավտոմատացված Briggo Inc Coffee Haus սրճարան: Այդ գաղափարի մշակումը պատկանում է Briggo ընկերությանը, որն աշխատել է Fuseproject դիզայն-ստուդիայի հետ համատեղ: Հաճախորդները կարող են սուրճ պատվիրել Coffe Haus հատուկ հավելվածի օգնությամբ, որը տեղակայված է սմարթֆոնի մեջ:
Սուրճը հնարավոր է պատվիրել հավելվածում նշելով անհրաժեշտ բաղադրատարրերը, ինչպես նաև այն ժամանակը, երբ ըմպելիքը վերցնելու եք: Երբ սուրճը պատրաստ է լինում՝ բջջային հեռախոսին հաղորդագրություն է գալիս:
Ավտոմատացված համակարգն օգնում է խուսափել երկար հերթերից և իդեալական ըմպելիք ստանալ: Իսկ նրանց համար, ովքեր սմարթֆոն կամ համացանց չունեն, սենսորային էկրաններ են նախատեսված հենց ավտոմատի վրա: Briggo ընկերությունը պլանավորում է նման ավտոմատ սարքեր տեղադրել 24 ժամ գործող հաստատություններում:









































