«Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր առավոտյան լույս աշխարհ է եկել նախորդ տարվա մարտի 17-ին Արցախի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Արտյոմ Արսենի Վարդերեսյանի եղբայրը՝ փոքրիկ Արտյոմը՝ հայտնում է iravunk.com-ը:
Վարդերեսյանն ընտանիքի միակ արու զավակն էր, հետմահու պարգևատրվել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» և ՀՀ «Արիության համար» մեդալներով:









































