Հունիսի 6-ին տեղի է ունեցել Ադրբեջանի «Քաղաքական բանտարկյալների պաշտպանության կենտրոնի» հերթական նիստը: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.org-ը:
Նիստի ժամանակ կենտրոնի ներկայացուցիչները քննարկել են Ադրբեջանում քաղաքական մոտիվներով ձերբակալված անձանց վիճակը, նրանց դատավարությունների ընթացքն ու արդյունքները, վերջին օրերին կատարված ձերբակալությունները և այլն:
Կենտրոնի նիստով թարմացվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակը, դրա մեջ ներառվել է ևս 4 անձ:
Այս 4 անունները ներառելուց հետո, այդ ցուցակում գտնվող անձանց թիվը հասել է 165-ի:
Ադրբեջանի քաղբանտարկյալների ցուցակում ավելացվել են Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գյոզալ Բայրամլըի, լրագրող Աֆղան Մուխտարլըի, Kanal 13 ինտերնետային հեռուստատեսության խմբագիր Ազիզ Օրուջովի և շիական Նարդարան ավանի բնակիչ Նաթիգ Շահբազովի անունները:
Միաժամանակ ցուցակից հանվել է բանտում մահացած բլոգեր Մեհման Ղալանդարովի անունը:











































