Ֆերգին և Ջոշ Դյուամելը հրապարակել են իրենց որդու առաջին լուսանկարը, որն արվել է տղայի ծնվելուց հետո երկրորդ օրը: Երեխային Աքսել Ջեք են անվանել, հաղորդում է Spletnik.ru-ն:
Ի տարբերություն այլ աստղերի՝ ամուսինները որոշել են իրենց որդուն հասարակության հետ ծանոթացնել բոլորովին անվարձահատույց կերպով՝ նրա լուսանկարը տեղադրելով Instagram-ում:
Հիշեցնենք, որ տղան ծնվել է օգոստոսի 30-ին:














































