Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Լորան Կոսյելնին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում «Մարսել»-ի դեմ խաղից առաջ կիսվել է ակնկալիքներով:
«Մարսել»-ը Ֆրանսիայի ամենահեղինակավոր ակումբն է: Այդ ակումբի երկրպագուներին կարելի է հանդիպել երկրի բոլոր ծայրերում:
Երբ ես երիտասարդ էի, «Մարսել»-ն ինձ համար աշխարհի լավագույն ակումբն էր: Մարդիկ ցանկանում են դիտել այս թիմի խաղերը:
Նրանց կազմում կային մի շարք ուժեղ խաղացողներ, օրինակ` Քրիս Ուոդլը:
«Մարսել»-ի մարզադաշտը նույնպես անկրկնելի է: Երկրպագուները խելահեղ են: Մեզ լավ ու վառ խաղ է սպասում», – ասել է Կոսյելնին:








































