Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին հայտարարել է, որ երկրի նոր ղեկավար Էմանուել Մակրոնն իր հետ համեմատած «ավելի լավն է»: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով Canard Enchaine թերթին, որի համարը վաճառքի կհանվի հունիսի 7-ին: «Տարիքիս առաջանալու հետ ես համեստացա, Մակրոնն այդ ես եմ, բայց ավելի լավը», Սարկոզիի խոսքը մեջբերում է հեռուստաալիքը:
«Այդ տղան աներևակայելի է: Նա անբասիր է աշխատում: Եթե նա չանի այն սխալները, որոնք ես արեցի, հեռու կգնա, մենք չենք կարողանա նրան կանգնեցնել»,- հավելել է Սարկոզին:
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սարկոզին հորդորում էր քվեարկել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի դեմ, բայց, այդուհանդերձ, չէր պաշտպանում Մակրոնի ծրագիրը։










































