Ճապոնիայում վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում այսօր կրկին տեղի է ունեցել ուժեղ պայթյուն: Այս պայթյունի հետևանքով տուժածներ չկան: Ատոմակայանում տեղադրված սարքերը ռադիացիոն ֆոնի բարձրացում չեն արձանագրել: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
Ատոմակայանը շահագործող Tokyo Electric Power (TEPCO) ընկերությունից տեղեկացրել են, որ պայթյունը տեղի է ունեցել այն բուլդոզերի մոտ, որը մաքրելիս է եղել ատոմակայնի տարածքը ռադիոակտիվ փլատակներից: Մասնագետներն ասում են, որ պայթել է գազի բալոնը, որը եղել է հողի մեջ: Այլ մանրամասներ չեն ներկայացվում:










































