Հնդկաստանի իշխանությունները մտադիր են փղերի միգրացիայի ճանապարհներին կառուցել արգելապատնեշներ, որոնց բաղադրության մեջ կլինի չիլի պղպեղ, որը կկարողանա պաշտպանել ֆերմերների ցանքատարածություններն այդ կենդանիներից։ Այս մասին գրում են բրիտանական իշխանությունները:
Հնդիկ պաշտոնյաները հուսով են՝ փղերի մոտ դրա հետևանքով կառաջանա գյուղատնտեսական ցանքատարածությունները շրջանցելու սովորույթ, հայտնում է RIA Novosti-ն:
Համաձայն Guardian-ի տվյալների՝ ամեն տարի Հնդկաստանում փղերը սպանում են ավելի քան 400 մարդու ու փչացնում գրեթե 1 մլն հեկտար գյուղատնտեսական հողատարածքներ:








































