«Սիրիան՝ 5 րոպեում». այսպես է կոչվում YouTube վիդեոհոսթինգում հայտնված տեսանյութը, որում օգտատերը սիրիական իրավիճակը քննարկում է այնքան խորն ու ամբողջական, որքան կարող է հաշված րոպեների ընթացքում:
Բանակցությունները, թե ինչպես դուրս բերել քիմիական զենքը Սիրիայից, շարունակվում են: Արյունոտ հակամարտությունը դեռ երկար կարող է շարունակվել, այդ իսկ պատճառով օգտատերը կոչ է անում օգնել փախստականներին՝ վերակառուցելու կյանքը: Նվիրատվությունների համար նա մատնացույց է անում Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի կայքը, որտեղ էլ հնարավոր է ծանոթանալ մանրամասներին:









































