Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Ի՞նչ է եղել Սամվել Ալեքսանյանի շաքարի գործարանում. ընկնողները ոչ թե 2, այլ 3 հոգի են եղել. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հունիսի 3-ին Շիրակի մար­զի Ախուրյան գյուղում գտն­վող և ԱԺ ՀՀԿ խմբակցու­թյան պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսան­յանին պատկանող շաքարի գործարանում մահվան ել­քով արտակարգ դեպք էր տե­ղի ունեցել:

Տեղեկացրել էինք, որ նույն գործա­րանի երկու բանվոր Ախուրյան գյու­ղի բնակիչ, 36 տարեկան Շիրակ Ղազարյանը և 41 տարեկան, Այգա­բաց գյուղի բնակիչ Արմեն Թումասյանը ինչ-որ բարձրությունից վայր են ընկել: Շիրակ Ղազարյանը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել էր Գյումրու բժշկական կենտրոն, որ­տեղ ախտորոշվել էր կրծքավան­դակի փակ վնասվածք, կրծքավան­դակի ձախ ստորին կեսի սալջարդ, ձախ գոտկային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Շիրակը նույն օրը երեկոյան նաև վիրահատության էր ենթարկվել: Այժմ բժիշկ­ները նրա առողջական վիճակը գնահատում են լավ:

Արմեն Թումասյանը ընկնելու հետևանքով տեղում մահացել էր: Գյումրու շտապ բուժօգնության կայանի հունիսի 3-ի հերթապահ բուժքրոջ՝ Սվետլանա Արամյանի խոսքով՝ Արմենի որովայնի և դեմքի շրջա­նում առկա են եղել արյան հետքեր: Խոսակցություններ եղան նաև այն մասին, որ ընկնելու հետևանքով վերջինիս փորի հատվածն ամբող­ջովին պատռվել է:

ՀՀԿ-ական պատգամավորի սե­փական շաքարի գործարանում տե­ղի ունեցածի հանգամանքները դեռ չեն բացահայտվել: Ինչպես armtimes.com-ին փոխանցեցին ՀՀ Քնն­չական կոմիտեի լրատվության բաժնից, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, քր. օր. 241 հոդվա­ծի 2-րդ մասի հատկանիշներով՝ եր­կաթուղային, օդային կամ ջրային տրանսպորտի երթևեկության անվ­տանգության կամ շահագործման կանոնները խախտելու դեպքի առ­թիվ, որն հանդիսացել է մարդու մահվան պատճառ: ՀՀ ՔԿ-ի լրատվության բաժնի փոխանցմամբ, դեպքի հանգամանքները պարզելու համար իրականացվում են համապատասխան գործողություններ: Տպավորություն է ստեղծվել, որ այս դեպքի մասին բոլորը ցանկա­նում են լռել:

Մասնավորապես, Այ­գաբացի համայնքապետ Սասունիկ Վանեցյանը կցկտուր խոսելով դեպքի մասին, նշեց, որ չգիտի, թե շաքարի գործարանում ինչ է եղել: armtimes.com -ին հասել էին տե­ղեկություններ, որ Շիրակ Ղազարյանը, Արմեն Թումասյանը ինչ-որ մեծ տարաներից գնացքի վագոն­ների հումք են տեղափոխել, որի ըն­թացքում գնացքը շարժվել է, և իրենք վայր են ընկել: Երեկ մեկ այլ աղբյուրից ստացած տեղեկության համաձայն, տուժածներն ամենևին էլ ընթացքի մեջ գտնվող գնացքից չեն ընկել, ավելին՝ ընկնողները ոչ թե երկու, այլ երեք հոգի են եղել»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում