Monday, 22 06 2026
Կարապետյանը կզբաղվի իր կալուգյան գործերով, իսկ խմբակցության կուռացիան կհանձնի Քոչարյանին
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը

Ինչու է ուժեղացվում Հայաստանում ռուսական ռազմաբազան, որտեղից սպասել սպառնալիք

Չի կարելի չհամաձայնել փորձագիտական այն գնահատականների հետ, որ Հայաստանի իշխանության անվանական կազմը Մոսկվայում չի համաձայնեցվում: Կրեմլում դրա անհրաժեշտությունը, նման մանր հարցերով զբաղվելու կարիքը չունեն, որովհետև վաղուց լուծել են ավելի գլոբալ հարց` Հայաստանը միայն ֆորմալ առումով է անկախ երկիր, իսկ ըստ էության դարձել է նույնիսկ ոչ այնքան ռուսական ծայրամաս, որքան` ֆորպոստ, պոլիգոն: Նման տարածքներն` անկախ իրենց դե յուրե կարգավիճակից, ինքնուրույն քաղաքականություն ունեցող սուբյեկտներ չեն, նրանք հլու-հնազանդ կատարում են այն, ինչ հրահանգվել է կենտրոնից: Այս պարագայում, բնականաբար, երկրորդական է, թե անվանական ինչ կազմ կունենա Հայաստանի իշխանությունը 2018թ-ին կամ ինչ անուն է ունենալու հայկական կապիտուլյացիայի խորհրդանիշը` նախագա՞հ, թե՞ վարչապետ: «Ռուսաստանի հետաքրքրությունը ներհայաստանյան գործընթացներում ունի մեկ գործոն. ՌԴ-ն չի ցանկանա, որ Հայաստանում իշխանությունը զավթվի Ռուսաստանի աշխարհաքաղաքական «հակառակորդների» կողմից, որպեսզի Հայաստանը չօգտագործվի Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ-ի և այլ միությունների փլուզման համար, որոնք կարևոր են Ռուսաստանի Դաշնության համար»,- նշել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկովը: Նրա ասածը մի փոքր ցինիկ է հնչում, բայց միանգամայն օբյեկտիվորեն արտացոլում է իրական վիճակը: Հայաստանը, դժբախտաբար, վերածվել է ռուսական ֆորպոստի, որը` եթե նույնիսկ հետաքրքրում է Կրեմլին, ապա` միայն պոլիգոնի կարգավիճակով, որը սպասարկում է ՀԱՊԿ-ի, ԵՏՄ-ի շահերը: Այս վիճակը, հանուն օբյեկտիվության, հետևանք է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլ նաև առաջին և երկրորդ նախագահների ռուսահպատակության, քաղաքական համակարգի որակի:

Այս օրերին Ռուսաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը քննարկում է Հայաստանի «ֆորպոստացումը» ամրապնդելու կամ մեր երկրում տեղակայված ռուսական ռազմաբազան վերազինելու նոր նախաձեռնություն: «Военное обозрение» պարբերականը տեղեկացնում է, որ հնարավոր է` շուտով Ռուսաստանի 14-րդ ավիացիոն գնդից Հայաստանի ռուսական ռազմաբազա, ավելի ստույգ` «Էրեբունի» օդանավակայան տեղափոխվեն МиГ-29СМТ կործանիչներ: Իհարկե, մեր ռուսահպատակները հիմա կաղաղակեն, թե սրանով ամրապնդվում է Հայաստանի անվտանգությունը: Սա պարզունակ դեմագոգիա է, որովհետև ռուսական ռազմաբազան, ըստ էության, որևէ կապ չունի Հայաստանի անվտանգության հետ և, եթե անգամ ենթադրենք, որ, ասենք, իրական է թուրքական սպառնալիքը, ապա պատրանք է, որ Էրդողանի բարեկամ Պուտինը Հայաստանը պաշտպանելու է նրա սպառնալիքից:

Ի դեպ, որ Մոսկվային չեն հուզում հայկական շահերը կամ, որ նա նույնիսկ գործում է դրանց դեմ` անուղղակիորեն հաստատվում է ռուսական մեկ այլ պարբերականի հրապարակմամբ: Պարզվում է` վերջերս ԼՂՀ են այցելում, բնականաբար` Հայաստանի ու Արցախի իշխանությունների խոնարհ գիտությամբ ու աջակցությամբ Ռուսաստանի գաղտնի ծառայությունների գործակալներ: Նրանցից մեկը նույնիսկ հանդիպել է ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի թղթակցի հետ և պատմել, թե ինչու են իրենք այցելում հայկական երկրորդ հանրապետություն: Նրանց այցելության բուն նպատակը` Արցախի հայության տրամադրությունների ուսումնասիրությունն է ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու խնդրում: Կարելի է ասել, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները Ղարաբաղում զբաղված են դիվերսիոն գործունեությամբ, որն ուղղված է հայկական շահերի դեմ: Ռուսական «սպեցներն», ըստ էության, նախապատրաստում են ազատագրված տարածքների հանձնումն Ադրբեջանին:

Եթե ամփոփենք թեման, ապա ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում առնչություն չունի մեր երկրի անվտանգության հետ և ռուսական կայսրության խորհրդանիշ է: Երբ ռուսական ռազմաբազան ուժեղացվում է, դա նույնիսկ սպառնալիք է հայկական շահերին, որովհետև, եթե «Военное обозрение»-ի լուրը դիտարկենք սիրիական կամպանիայում Հայաստսնի ռազմաբազան օգտագործելու հնարավորության լավրովյան հայտարարության համատեքստում, ապա մեր երկիրը շուտով կարող է դառնալ նաև աշխարհի ամենաարյունոտ պատերազմի փորձադաշտ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում