Friday, 12 06 2026
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը

Վրաերթի ենթարկված 4-ամյա տղայի կյանքի համար պայքարը հաջողությամբ է պսակվում

Մայիսի 26-ին վրաերթի ենթարկված չորսամյա տղան հունիսի 5-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բժիշկների գնահատմամբ՝ փոքրիկի վիճակն այնքան ծանր է եղել, որ հիվանդանոց հասցնելուց անմիջապես հետո տարվել է վիրահատարան։ Վիրահատությանը զուգահեռ կատարվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները:

Վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Գևորգ Ալոյանը, վնասվածքաբաններ Աշոտ Հարությունյանը, Աշոտ Ադամյանը, միկրովիրաբույժ Արթուր Հարությունյանը, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Միքայել Շաքարյանը տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի անմիջական հսկողությամբ չորս և կես ժամ վիրահատել են բեռնատարի հարվածից բազմակի վնասվածքներ ստացած տղային։

Ձախ բազկոսկրի, նախաբազկի ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, տարածուն, լաթաձև վերքեր, ջնջխված հյուսվածքներ, ճաճանչային նյարդի ամբողջական վնասում, ձախ ազդրի լաթաձև վերքեր։ Աջից՝ սրունքի ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, սրունքի մագիստրալ (հիմնական սնուցող) զարկերակի վնասում, նշված վերջույթների սնուցման խանգարում, ձախ անրակի կոտրվածք և այլն։ Այս ամենի արդյունքում` երրորդ աստիճանի տրավմատիկ շոկ։

Գևորգ Ալոյանի խոսքով բարդագույն, եզակի այդ վիրահատության ընթացքում մասնագետները հաճախ են ստիպված եղել այդ պահին, տեղում կողմնորոշվելու, կիրառելու ֆիքսման այնպիսի ձևեր, որոնք երեխաների մոտ շատ հազվադեպ են իրականացվում։

Վիրահատությունից անցել է 10 օր։ Հետվիրահատական շրջանն անցնում է հարթ։ Երեխան մինչ այսօր գտնվում էր վերակենդանացման բաժանմունքի փորձառու ղեկավար Աննա Չոբանյանի և ողջ անձնակազմի, ինչպես նաև նյարդավիրաբույժների մշտական ուշադրության ներքո։ Ստացած բուժման և մասնագետների ամենօրա հոգատարության արդյունքում այլևս նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածի դաստակը և ոտնաթաթը վարդագույն են, ինչը նշանակում է, որ վերականգնված վերջույթներում արյան շրջանառությունը պահպանված է և դրանք կորցնելու վտանգ այլևս չկա։ Ներքին օրգանների ֆունկցիաները նույնպես պահպանված են։

Ծայրահեղ ծանր վիճակից դուրս է բերվել, նրա վիճակն այժմ գնահատվում է կայուն։ Չորսամյա տղային առջևում սպասվում են վերականգնողական, պլաստիկ վիրահատություններ։

Տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը նշում է, որ սա անցած ամսվա ընթացքում նման երկրորդ դեպքն է։ Նախորդ վթարից տուժածի վերջույթը, ցավոք, պահպանել չի հաջողվել։

Մեկ ամիս առաջ ծնված հնգյակի աղջիկներից մեկին կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին ներկայացված իննամյա Դավթի դեպքը նույնպես եզակի էր։ Արցախում ծնվել էր կյանքի հետ անհամատեղելի բնական արատով՝ կերակրափողի ատրեզիայով։ Նորածնի մոտ կերակրափողի վերին հատվածը փակ էր, իսկ ստորինը՝ միացված շնչափողին։ Տղային անմիջապես տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Պրոֆեսոր Նիկոլայ Դալլաքյանը վիրահատության ժամանակ կատարել է խուղակի անջատում և կերակրափողի պլաստիկա։ Տղան ապաքինված դուրս է գրվել։

«Ցավոք, ծնողները չկարողացան պատշաճ ուշադրություն դարձնել, մասնագետների խորհուրդները հետևողականորեն չէին կատարվում, երեխան լիարժեք չէր ստանում անհրաժեշտ խնամքը, ինչի հետևանքով ստիպված եղանք ևս մի քանի վիրահատություն կատարելու՝ նեղացած կերակրափողի լայնացումներ, հակառեֆլյուքսային վիրահատություն»,¬ասում է Նիկոլայ Դալլաքյանը։

Ի վերջո, կայուն նեղացման և կերակրափողի դիվերտիկուլի մեջ հայտնաբերված բրոնխների հետ խուղակները կյանքի համար նոր վտանգ են հանդիսացել։

Տղայի կյանքը փրկելու միակ ելքը եղել է ախտահարված կերակրափողի հեռացումը։ Հայաստանում առաջին անգամ երեխայի մոտ ստամոքսը տեղափոխվել է կրծքավանդակ և բերանակցվել կերակրափողի պարանոցի մակարդակին։

Տղան այժմ նորմալ սնվում է, ապաքինված դուրս է գրվել և վերադարձել Արցախ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում