Ձեր սմարթֆոնները կամ պլանշետներն ուրիշների USB բնիկներին միացնելը վտանգավոր է: Ձեզ ոչ այնքան ծանոթ համակարգչում կարող են վնասակար ծրագրեր պարունակվել: Սակայն երբեմն չկա «մահացող» սարքը վերակենդանացնելու այլ միջոց: Հենց այդ դեպքերի համար էլ ստեղծվել է USB-պահպանակը: Այս մասին հայտնում է Gizmag-ը:
USBCondom անվանումով նոր սարքը յուրահատուկ համակցող սարք է, որը միացման դեպքում մեկուսացնում է USB բնիկի հետ այն կոնտակտը, որով տեղի է ունենում տվյալների փոխանցումը: Այն պահպանում է միայն վերալիցքավորման համար նախատեսված կոնտակտը:
Սարքը մշակող Int3.cc խումբը հայտնում է, որ USB-պահպանակը կապահովի նաև սարքում գտնվող անձնական տվյալների պաշտապնությունը օտար ձեռքից:







































