YouTube-ի արկածախնդիր օգտատերերից մեկն իր ընկերների հետ սրճարանում 200 դոլար թեյավճար է թողել մատուցողներին ու հետևել նրանց արձագանքին: Թաքնված տեսախցիկները ֆիքսել են նրանց շփոթմունքն ու ուրախությունը:
Նկարահանումը կատարվել է Յուտա նահանգի Օրեմ քաղաքի սրճարաններից մեկում:
Սեպտեմբերի 16-ին տեղադրված տեսանյութն արդեն մոտ 3.5 մլն դիտում է ունեցել, արժանացել ավելի քան 66 հազար օգտատիրոջ հավանության:









































