Լոնդոնում 23-ամյա երիտասարդը դանակի հարված է ստացել ու կողոպտվել GTA 5 խաղի սկավառակը գնելուց հետո՝ գրում է The Independent-ը:
Տղամարդը տուն էր վերադառնում Asda սուպերմարկետից, երբ անհայտ անձինք հարձակվել են նրա վրա, աղյուսով խփելով գլխին և դանակով հարվածելով մեջքին՝ գողացել են սկավառակը:
Ներկայում տուժածը գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը կայուն է:
GTA V-ը մշակվել է Rockstar ընկերության կողմից: Այն վերջին շրջանի ամենասպասված տեսախաղերից է: Դրա արտադրության վրա ծախսված գումարը կազմում է 170 մլն ֆունտ ստեռլինգ:
Նախօրեին կազմակերպված շնորհանդեսից հետո խաղի համար մեծ հերթեր էին գոյացել:





































