Sunday, 05 07 2026
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար
Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել․ կա վիրավոր
17:45
Չինաստանը նոր արբանյակ է դուրս բերել ուղեծիր
Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ
17:15
Սլովակիայում չեն կարողացել Ֆիցոյին ցմահ թոշակից զրկելու հանրաքվե անցկացնել
Երևանում իրանցի տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատանքը․ Shamshyan
16:45
Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցի բովանդակությունից
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել սուրբ և անմահ պատարագին
WhatsApp-ը կթույլատրի օգտանունով կապ հաստատել՝ առանց հեռախոսահամարի
Սպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ
15:45
48 ժամ՝ Երևանում, ուր գնալ և ինչ անել․ միջազգային պարբերականի անդրադարձը
Վերին Խոտանան ավտոճանապարհին մարդատար ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատար է այրվել
NASA-ն փորձում է փրկել տիեզերք ընկնող Swift աստղադիտարանը
Ռուսաստանը «տորպեդահարում» է իրանա-ամերիկյան բանակցությունները
14:45
Խամենեիի սգո արարողությունը Թեհրանում. նոր առաջնորդ Մոջթաբան բացակայում է․ Reuters
Սահմանադրությունը պետք է լինի նաև յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունը․ Սրբուհի Գալյան
14:15
Զելենսկին հայտնել է պատերազմն ավարտելու իրական հեռանկարի մասին
Փաշինյանը Եկատերինբուրգում կհանդիպի Միշուստինի հետ

Կոստանյանը թող ներկայացնի իր այլընտրանքը. Չենք կարող ձեռքներս ծալած ոչինչ չանենք. Հերիքնազ Տիգրանյան

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը եղել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամ, չի հավատում, թե արդարադատության նախկին նախարար, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական նախաձեռնությամբ ստեղծվող՝ կոռուպցիայի կանխարգելման հարցերով նոր մարմինը կիրականացնի կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար:

Ըստ Կոստանյանի՝ մենք կարող ենք ստեղծել այդպիսի 10 մարմին, բայց դա չի նշանակում, թե այդ մարմնի ստեղծման հանգամանքը կարող է նպաստել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությանը:

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանի օրենսդրական առաջարկով՝ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելու է հակակոռուպցիոն մարմին, որը կարգավորելու է կոռուպցիայի կանխարգելման, շահերի բախման, հայտարարագրման, էթիկայի կանոնների, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների, նվերներ ընդունելու արգելքի հարցերը: Օրենսդրական այս փաթեթը ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվելու հունիսի 8-ի արտահերթ նիստում։

Թեմայի վերաբերյալ «Առաջին լրատվականը» զրուցեց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի հետ։

«Ինձ համար մի փոքր տարակուսելի է Գևորգ Կոստանյանի այդ հայտարարությունը։ Եթե նման հայտարարությամբ հանդես գային քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կամ անձինք, ովքեր փորձառություն են ունեցել առնչվելու այդ հակակոռուպցիոն մարմինների հետ և ունեցել են հիասթափություններ, ես դա կհասկանայի, բայց նա՝ որպես հանրապետության գլխավոր դատախազ, ի պաշտոնե ներկայացված է եղել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում, և եթե կարծում է, թե ցանկացած մարմին էլ չի կարող պայքարել կոռուպցիայի դեմ, ապա ես չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված։ Այդ դեպքում պետք է հասկանանք՝ Կոստանյանի այլընտրանքը որն է, ինչ է նա առաջարկում դրա փոխարեն, ընդ որում՝ կա միջազգային լավագույն փորձ, ուսումնասիրվում է տարբեր երկրների պրակտիկան, և դատարկ տեղից չէ, որ ստեղծվում են կոռուպցիայի դեմ պայքարելու առաջարկներ։

Մեր կազմակերպությունը կողմնակից է տեսակետին, որ պետք է ունենալ կանխարգելիչ մարմին, և այն բոլոր գործառութները, որոնք միտված են քաղաքականությունների մշակմանը, իրավական ակտերի ընդունմանը և հանրային կրթությանը կամ իրազեկմանը, պիտի իրականացնի այս նոր ստեղծվելիք մարմինը, իսկ մնացածը՝ հետաքննական գործերը, հետաքննությունները և դատապարտումներ,ը պիտի լինի իրավապահ մարմինների կամ հատուկ դրա համար ստեղծված մարմինների խնդիրը»,- շեշտեց Հերիքնազ Տիգրանյանը՝ միևնույն ժամանակ, Գևորգ Կոստանյանի վերոհիշյալ հայտարարությունը դիտարկելով որպես պոպուլիստական ելույթ։

Տևական ժամանակ է արդեն, որ գործում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը, սակայն, տարբեր փորձագիտական գնահատականների համաձայն, կրում է զուտ իմիտացիոն բնույթ։ Արդյոք կոռուպցիայի կանխարգելման մարմինը չի՞ արժանանա այս ճակատագրին, կկարողանա՞ իսկապես գործուն քայլեր կիրառել՝ հաշվի առնելով հատկապես այն հայտարարությունները, որ ստեղծվելիք այս մարմինն օժտված է լինելու լծակներով և լայն գործիքակազմով, որի մեջ, մասնավորաբար, կարևորագույն դեր է խաղալու պատասխանատվության միջոցների կիրառումը։ Արդյոք այս մարմինը մեծ ակնկալիքնե՞ր է խոստանում։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ Հերիքնազ Տիգրանյանը ընդգծեց. «Ես մեր կազմակերպության տեսակետն եմ ուզում ներկայացնել, որ մենք շարունակում ենք մնալ լավատես, և ուզում ենք իսկապես հավատալ, որ սա հերթական իմիտացիոն քայլը չի լինելու, այլապես չէինք մասնակցի կուռուպցիայի դեմ պայքարի խորհրդին, որի անդամ ենք դարձել, ու նաև չէինք ներկայացնի առաջարկներ այս օրենսդրական նոր փաթեթի վերաբերյալ, որովհետև հստակ ընկալում ենք, որ անգամ քաղաքական կամքի բացակայության դեպքում կան որոշակի պարտականություններ, որոնք ՀՀ-ն չկատարել չի կարող, և այդ շրջանակում կարող են լինել մեկ-երկու գործուն քայլեր։ Եթե պետք է ստեղծվի մարմին՝ ուրեմն, կստեղծվի այդ մարմինը, հետևաբար, թող ստեղծվի այնպիսի օրենսդրական հենքի վրա, որում ամրագրված կլինեն նաև մեր առաջարկները։ Ուզում եմ հավատալ, որ սա չի լինի ուղղակի իմիտացիա, հերթական հուսախաբությունը չենք ունենա։ Իհարկե, դառը փորձը միշտ ունենք, բայց չի կարելի, դառը փորձը հիմք ընդունելով, ուղղակի ձեռքերը ծալած նստել։ Չեմ ուզում, որ ՀԿ-ները դիտարկվեն միայն բողոքավորի դիրքից, այլ ուզում եմ, որ ՀԿ-ներին ընկալեն և ընդունեն որպես գործընկերների, որ ունեն փորձառություն, հմտություններ և մասնագիտական գիտելիքներ, որոնք կարող են ի սպաս դնել այդ գործին»,- եզրափակեց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում