Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերի մոտ, ջրից դուրս են բերվել ավելի քան 1.2 տոննա ընդհանուր քաշով կոկաինի անջրանցիկ փաթեթներ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով լատինաամերիկյան երկրի ռազմածովային նավատորմի նախարարությանը։
Հաղորդվում է, որ օվկիանոսում՝ Ակապուլկո նավահանգստի մոտ, հայտնաբերվել է 32 փաթեթ։
Թե ինչպես են թմրավաճառականները ծրագրել բեռի հետագա ուղարկումը, ինչպես նաև այն, թե ով պետք է ընդուներ կոկաինի խմբաքանակը, չի հաղորդվում։












































