Այսօր մտադիր են փոխել Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին։ Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը՝ վկայակոչելով Շիրակի ՀՅԴ-ականների տեղեկությունները: Ըստ այդմ՝ Շիրակի մարզպետարանում նշել են, որ, այո, կան նման խոսակցություններ ու մտադրություն։
ՀՅԴ-ն մարզպետի պորտֆելը վայր չի դնելու, սակայն մտադիր է մարզպետ բերել Երևանից։ Սա, բնականաբար, դուր չի եկել ո՛չ Շիրակի մարզպետարանի աշխատակիցներին, ոչ էլ տեղի ՀՅԴ-ականներին, որոնք միավորվելով՝ գնում են մայրաքաղաք, որպեսզի մարզպետի պաշտոնի համար առաջադրեն Հակոբ Մաթիլյանի թեկնածությունը։
Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, կայքի տեղեկություններով, շտապում էր գնալ ՀՅԴ Գերագույն մարմնի հետ հանդիպման։










































